News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Վրաստանի տեղի ունեցած միջադեպի մասին, որի պատճառով մարտի 28-ին Հայաստանը գրեթե ամբողջությամբ զրկվել էր ինտերնետից:

Վրացական լրատվամիջոցների տվյալներով, առանց համակարգչի «հաքերը» 75-ամյա Հայաստան Շաքարյանն է:

Վրաստանի ՆԳՆ մամուլի քարտուղար Զուրաբ Գվենետաձեի խոսքով, տարեց կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել ուրիշի ունեցվածքին վնաս հասցնելու մեղադրանքով, որը նախատեսում է 1-3 տարվա ազատազրկում:

Գերատեսչության տվյալներով, կինը հողում պղինձ է փնտրել եւ վնասել է «Երկաթուղի Տելեկոմ»-ին պատկանող օպտիկամանրաթելային մալուխը (մալուխը թաղված է եղել հողի տակ` 40 սանտիմետր խորությամբ, ռելսերի մոտ):

Ինքը կինը ամեն ինչ հերքում է: «Նայեք ինձ վրա, մի՞թե կարող էի ինչ-որ փոսում մալուխ կտրել»,- նշել է տարեց կասկածյալը: Ոստիկանության կասկածները չի կիսում նաեւ նրա որդին:

Հիշեցնենք, որ մարտի 28-ին գրեթե ողջ Հայաստանը առանց ինտերնետի էր մնացել, քանի որ Վրաստանում վթարվել էին երկու մալուխները, որոնք մեր երկիրը միացնում են ինտերնետին:

Սա բոլորովին էլ առաջին դեպքը չէ, երբ Վրաստանում թերությունների պատճառով Հայաստանը «կտրվում է կապից»:

Հայ ինտերնետ-գիտակները վրդոված են նման վերաբերմունքից: Գլոբալ ցանցից գլուխ հանողները վստահ են, որ ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում վաղուց կարելի էր այլընտրանքային աղբյուրներ գտնել: Իրականում Վրաստանով մի քանի մալուխ է անցնում, գումարած Իրանից եկող մալուխը: Այդ դեպքում ինչո՞ւ է Հայաստանը շարունակում կախված մնալ մեկ աղբյուրից:

Ավելին, հայ ինտերնետ-տեխնոլոգները կասկածում են տատիկի մասին վարկածին, որ «արյունռուշտ կերպով վնասել էր մալուխը»: Ինչպես կարող են կարտոֆիլ ու պղինձ փնտրողները  վնասել միանգամից մի քանի մալուխների հանգուցային կետը:

Բայց եթե անգամ դա այդպես է, ինչու է նման ահռելի նշանակություն ունեցող մալուխը գտնվում նման փոքր խորության տակ:

Այդ հարցին առայժմ պատասխան ստանալ չի հաջողվել:

Չի բացառվում, որ շուտով կրկին կրկնվի offline իրավիճակը: Ո՞ւմ են այս անգամ հանցագործ համարելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ