News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Ստրասբուրգում այսօր` ապրիլի 11-ին մեկնարկում է Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը:

Նստաշրջանի կենտրոնական թեմաներն են լինելու Եվրոպայի Խորհրդի առջեւ Վրաստանի ստանձնած պարտավորությունները եւ տարբեր երկրներում մահապատժի պահպանման իրավիճակը:

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում չի քննարկվելու Հայաստանի հարցը:

Քննարկելու են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգի ամենամյա զեկույցը եւ այլ հարցեր:

Թեպետ ԵԽԽՎ գարնանային  նստաշրջանում Հայաստանին ուղղակիորեն առնչվող հարցեր չեն քննարկվելու, սակայն այդ կառույցում հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ պատվիրակության մյուս անդամները բարձրաձայնելու են Հայաստանին, ԼՂՀ-ին եւ Հարավային Կովկասի տարածաշրրջանին առնչվող գերակա մի շարք խնդիրներ։ Զոհրաբյանի խոսքով, իր պատրաստած ելույթների թվում են այնպիսիք, որոնք ուղղված են ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին մասնակցող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին։ «Ելույթս ուղղված է  լինելու ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման վերաբերյալ Չավուշօղլուի սպառնալիքներին։ Հայկական պատվիրակության բոլոր անդամները՝ եւ ընդդիմադիր, եւ իշխանական, բազմիցս հայտնել են այս հարցի շուրջ ունեցած իրենց անհամաձայնությունը։ Կոնկրետ ԲՀԿ-ի դիրքորոշումն այդ ենթահանձնաժողովի վերաբերյալ հստակ է։ Մենք անթույլատրելի ենք համարում Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծումը, որի արդյունքն ի սկզբանե պարզ է։ Դրա նպատակը մեկն է. ունենալ հակահայ բանաձեւ եւ այն պարտադրել կատարման։ Մենք մերժելի ենք համարում մասնակցել դատապարտված խաղին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, ինքը բարձրաձայնելու է նաեւ դեպի Նախիջեւանի Ջուղայի ավերված գերեզմանոցներ ԵԽԽՎ դիտորդական առաքելություն ուղարկելու հարցը։  «2007 թվականին նման առաքելություն ԵԽԽՎ-ի կողմից պետք է ուղարկվեր, սակայն ադրբեջանական կողմի շանտաժի պատճառով առաքելությունը  ձախողվեց։ Բարձրացնելու եմ  նաեւ հոկտեմբերի 5-ին ադրբեջանցիների կողմից կտտանքերի ենթակված եւ սպանված հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի հարցը»,- տեղեկացրեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամը:

Նշենք, որ ԵԽԽՎ գարնանային  նստաշրջանը մեկնարկելու է ապրիլի 11-ին եւ կտեւի մինչեւ ապրիլի 15-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻՊ-ը Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումները
Անահիտ Մանասյանը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ չափազանց կարևորում...
Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Նշվում է, որ Միրզոյանը կոնվենցիան ստորագրել է Եվրոպայի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ներկայությամբ...
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ