News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսական Forbes հանդեսը (http://www.forbes.ru) հրապարակել է Ռուսաստանի հարուստ գործարարների վարկանշային աղյուսակը: Միլիարդատերերի թիվը մեկ տարում աճել է` 62-ից հասնելով 101-ի: Առաջին հարյուրյակի ողջ ունեցվածքը գնահատվում է 432 միլիարդ դոլար, ինչը 135 միլիարդով ավելի է, քան նախորդ տարի:

Առաջատարը կրկին Վլադիմիր Լիսինն է (24 միլիարդ դոլար), որին հաջորդում են Ալեքսեյ Մորդաշովը (18,5 մլրդ) եւ Միխայիլ Պրոխորովը (18 միլիարդ): Առաջատարների թվում են նաեւ Վլադիմիր Պոտանինը (17,8 մլրդ), Ալիշեր Ուսմանովը (17,7), Օլեգ Դերիպասկան (16,8), Միխայիլ Ֆրիդմանը (15,1), Վագիտ Ալեքերովը (13,9), Ռոման Աբրամովիչը (13,4) եւ Վիկտոր Վեկսելբերգը (13 մլրդ դոլար):

Հայազգի Նիկոլայ Սարկիսովը 68-րդն է (1,5 միլիարդ), Սերգեյ Սարկիսովը` 69-րդը (1,5 մլրդ), Դանիիլ Խաչատուրովը` 71-րդը (1,5 մլրդ), Սամվել Կարապետյանը` 73-րդը (1,4 մլրդ), Ռուբեն Վարդանյանը` 180-րդը (500 մլն դոլար):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ