Թուրքիայի արտաքին առեւտրի նախարար Զաֆար Չագլայան, հանդես գալով Անկարայում կազմակերպված թուրք-ադրբեջանական գործարար համաժողովում, քաղաքական ուղերձներ է հղել, գրում է թուրքական Today’s Zaman-ը:
Թուրք նախարարն ընդգծել է, որ Թուրքիան «երբեք որեւէ մերձեցման չի գնա Հայաստանի հետ, որը զբաղեցնում է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, ներառյալ` Լեռնային Ղարաբաղը», եւ քանի դեռ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ընթացիկ խնդիրը չի լուծվել: