News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Երեւանում ապրիլի 16-ին 23:30-ի սահմաններում, Օհանովի եւ Գուսան Շերամի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 27-ամյա Գառնիկ Մուրադյանը վարելով Mitsubishi մակնիշի 22 ՏՕ 655 համարանիշի ավտոմեքենան, ընդհարվել է 53-ամյա Հակոբ Հարությունյանի վարած «ՎԱԶ-21070» մակնիշի Տ 7115 համարանիշի տաքսի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով տաքսու վարորդը տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական գլխավոր վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը: Նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին ՃՈ տուգանային հրապարակ:  ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիսակառույց շինության բացօթյա տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի…
Իրանում ջրհեղեղների հետևանքով 7 մարդ է զոհվել, երկուսն՝ անհետ կորել
Չնայած ընթացող ջրահեռացման աշխատանքներին, հետագա հեղեղումների վտանգը մնում է բարձր...
Թմրամիջոցների ապօրինի իրացման և ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը հանցավոր կազմակերպության ղեկավար Ա.Մ.-ի նկատմամբ հարուցել է...
Վահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խմբային խուլիգանության կասկածանքով
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դեպք. գրանցվել է 10 վտովթար, վիրավորվել է 16 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Ոստիկանությունը ձերբակալված տղամարդուն մեղադրել է Ֆիցոյի դիտավորյալ սպանության փորձի մեջ
Ոստիկանությունը մեղադրել է 71-ամյա տղամարդուն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ