News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ներկայացուցիչները կրկին պնդել են իրենց հայտարարությունը, թե ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն իրենց զրկել է Ստարսբուրգում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հարց տալու իրավունքից: Այդ մասին նրանք նշել են Երեւանում կայացած մամուլի ասուլիսում` մեկնաբանելով Չվավուշօղլուի հայտարարությունը, թե հայկական պատվիրակությանը տրվել է ձայնի իրավունք:

«Չավուշօղլուն ապատեղեկատվություն է տարածում, ինձ եւ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին գործնականում զրկել են Էրդողանին հարց տալու հնարավորությունից, քանի որ մեր անունները գրել են ցանկի վերջում: Ապա ԵԽԽՎ քարտուղարությունում մեզ գրավոր պարզաբանեցին, որ դա արվել է անձամբ Չավուշօղլուի հրահանգով: Նա ըստ կանոնադրության ունի նման իրավունք: Մեր պատվիրակությունից հարց տալու հնարավորություն ունեցել է ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը»,- ասել է Զոհրաբյանը:

Ընդ որում, նա շեշտել է, թե Չավուշօղլուն իրեն պահել է ոչ թե որպես ԵԽԽՎ նախագահ, այլ թուրք լոբբիստ: «Բայց Էրդողանին մեզնից պահելու Չավուշօղլուի բոլոր փորձերը ձախողվեցին: Ես հանդիպեցի Թուրքիայի վարչապետին ԵԽԽՎ միջանցքում եւ ասացի երեսին այն, ինչ մտածում եմ: Ավելին, ես հանձնեցի նրան Հայոց ցեղասպանության երեխա զոհերի լուսանկարները»,- ամփոփել է պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ