News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի հենց առաջին նիստին հայկական պատվիրակությունը կրկին խստորեն հայտարարել է ԼՂՀ հարցով ենթահանձնաժողովի ստեղծման անթույլատրելիության մասին։ Ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց  ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը։

Նա նաեւ հայտնեց, որ ենթահանձնաժողովի ղեկավար Հուգլա ի Կոստային առանձին ասել է, որ ենթահանձնաժողովի աշխատանքը հղի է բանակցային  գործընթացում լրացուցիչ լարվածության առաջացնելու տեսանկյունից։

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության եւ հույների զանգվածային սպանությունների վերաբերյալ Ստրասբուրգում  արած հայտարարությանը՝ Հարությունյանը նշեց. «Թուրքիայի վարչապետի կոշտ հայտարարություններն այս առումով մեկ անգամ եւս վկայում են Անկարայի կողմից վարվող անզիջում քաղաքականության մասին»։

Նշենք, որ ԵԽԽՎ-ում ԼՂՀ հարցով ենթահանձնաժողով ստեղծելու Ադրբեջանի պատվիրակության ջանքերը հաջողությամբ պսակվել էին մի քանի ամիս առաջ։ Երեւանում այդ ենթահանձնաժողովի աշխատանքն անարդյունավետ են համարում՝ նշելով, որ ղարաբաղյան հարցի քնարկման միակ ձեւաչափը պետք է մնա ԵԱՀԿ Մինսկի խումբը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ