News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Ազադլիգ» (Ազատություն) ռադիոկայանը որոշ մեջբերումներ է անում միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպության «Freedom on the Net 2011» զեկույցի` Ադրբեջանին վերաբերող հատվածից:

Ադրբեջանի իշխանություններն ինտերնետում լայն գրաքննություն չեն իրականացնում, սակայն 2009թ. ընթացքում մի քանի անգամ ժամանակավորապես արգելափակվել են նախագահին քննադատող կայքերը:

Առավել կոշտ է իրավիճակը ինքնավար Նախիջեւանում, որտեղ, բնակիչների, պնդմամբ, իրենք չեն կարողացել դիտել «Ազադլիգ» եւ «Բիզիմ յոլ» ընդդիմադիր կայքերը: Սահմանափակվել է նաեւ www.azadliq.org-ը` «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայութան կայքը:

Արգելափակման յուրաքանչյուր դեպք շարունակվել է մի քանի շաբաթ:

2009թ. իշխանություններն արգելափակել են անկախ կազմակերպությունների կայքերը, որոնք բաց են եղել արտերկրից:

Կառավարությունը պաշտոնապես չի ընդունում կայքերի արգելափակման դեպքերը:

Նշենք, որ զեկույցում Ադրբեջանը «մասամբ ազատ» երկրների ցանկում է:

 «Freedom on the Net 2011» զեկույցը ներկայացվել է  ապրիլի 18-ին: Freedom House կազմակերպությունը եկել է եզրակացության, որ իշխանություններն ավելի հաճախ են մուտք գործում ինտերնետ եւ ոտնահարում ազատությունները: Զեկույցում նշվում է, որ վերջին 2 տարում որոշ երկրներ քաղաքական վերահսկողության տակ են վերցրել ինտերնետ-կոնտենտը, իսկ նրանք, ովքեր նախկինում սահմանափակել են մատչումը, նոր միջոցների եւ գործիքների դիմելով:

Այդ իմաստով ամենաազատ երկիրը Էստոնիան է, երկրորդ տեղում ԱՄՆ-ն է, երրորդում` Գերմանիան: Հնգյակում են նաեւ Ավստրալիան եւ Մեծ Բրիտանիան:

Ո ազատ են Չինաստանը, Կուբան, Բելառուսը, Իրանը, Թայլանդը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Թունիսը, Վիետնամը, Եթովպիան եւ Մյանմարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
Ամենաշատ