News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ղրղըզստանի արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությունը Հայաստան է ժամանել ուսումնասիրելու բնական աղետների հետեւանքների ռիսկերի նվազեցման ռազմավարության ազգային պլատֆորմի ստեղծման Հայաստանի փորձը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ղրղզստանի ԱԻՆ ներկայացուցիչ Չինարա Գյուլբաեւան տեղեկացրեց, որ 4 օրվա ընթացքում ուսումնասիրել են Հայաստանի փրկարարների փորձը, եւ գրանցած դրական արդյունքները նախատեսում են կիրառել Ղրղըզստանում:

Ըստ նրա՝ Ղրղըզստանը մտադիր է մայիսի 8-13-ին Ժնեւում կայանալիք Աղետների ռիսկերի նվազեցման միջազգային պլատֆորմի գագաթաժողովում ներկայացնել ազգային փրկարարական պլատֆորմը, որի ձեւավորման համար ցանկանում են նաեւ Հայաստանի փորձը կիրառել:

Գյուլբաեւան տեղեկացրեց նաեւ, որ գագաթաժողովի շրջանակում ծրագրված է նաեւ Հայաստանի եւ Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարների հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ գործակցության ընդլայնման հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Մայիսի 2-ին` ժամը 01:22-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության…
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ամենաշատ