News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Սերբիայի, Խորվաթիայի եւ Կոսովոյի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում վստահություն կարող է վայելել միայն ԵԱՀԿ-ն։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուն՝ ապրիլի 21-ին ելույթ ունենալով Ջոնս Հոփկինսի համալսարանում։

«Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հարաբերություններում եւս ԵԱՀԿ-ին չեն կարող փոխարինել ո’չ ՆԱՏՕ-ն, ո’չ ԵՄ, որովհետեւ դրանցից ոչ մեկը չունի տարածաշրջանների եւ այդտեղ ապրող ազգերի մասին այնքան խորը պատկերացումներ, որքան ԵԱՀԿ-ն... Ինչո՞ւ է պետք նոր բան մոգոնել, եթե արդեն կա ԵԱՀԿ-ն»,- ասել է նա:

Անդրադառնալով Ռուսաստանին՝ Էֆթիմիուն նշել է, որ այդ երկրի հարաբերությունները ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի հետ պետք է մրցակցայինից վերածվեն կառուցողական-գործընկերայինի, իսկ դրա համար միակ եւ արդյունավետ վայրը ԵԱՀԿ-ն է։

«2008թ. Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեց անվտանգության պահովման մեխանիզմների հարցերի վերաբերյալ Եվրոպայի հետ երկխոսության անհրաժեշտության մասին, եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց Ռուսաստանի հետ նոր որակի հարաբերությունների սկսման մասին։ Այժմ ժամանակն է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները «հունի մեջ գցել» եւ դրա համար լավագույն վայրը ԵԱՀԿ-ն է»,- ասել է Էֆթիմիուն։

Նա նշել է, որ Ռուսատանի վարած քաղաքականությունը երկակի է։ «Մի կողմից Ռուսաստանը ցանկանում է Եվրոպայի մաս լինել, մյուս կողմից «կարոտում է» անցյալը»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ