News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը խթանելու եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով, ստեղծվել է պետական հանձնաժողով եւ հաստատվել է հանձնաժողովի կազմը: Հանձնաժողովի նախագահը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է:

Նախագահի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ  փոխանցմամբ, մի շարք հանձնարարականներ են տրվել ՀՀ նախարարություններին, գերատեսչություններին, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային:

Հրամանագրի համաձայն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստը կհրավիրվի 2011 թվականի մայիսի 30-ին` Երեւանում:
Պետական հանձնաժողովում ընդգրկվել են

Սերժ Սարգսյան Հայաստանի նախագահ
Բակո Սահակյան Լեռնային Ղարաբաղի նախագահ
Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս
Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս
Ներսես Պետրոս ԺԹ Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք
Մկրտիչ Մելքոնյան Հայ ավետարանական եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ
Հովիկ Աբրահամյան Ազգային ժողովի նախագահ
Տիգրան Սարգսյան Հայաստանի վարչապետ
Գագիկ Հարությունյան Հայաստանի սահմանադրական դատարանի նախագահ
Էդվարդ Նալբանդյան Հայաստանի արտաքին գործերի նախարար
Հրայր Թովմասյան Հայաստանի արդարադատության նախարար
Արմեն Աշոտյան Հայաստանի կրթության եւ գիտության նախարար
Հասմիկ Պողոսյան Հայաստանի մշակույթի նախարար
Հրանուշ Հակոբյան Հայաստանի սփյուռքի նախարար
Վաչե Գաբրիելյան Հայաստանի ֆինանսների նախարար
Վիգեն Սարգսյան Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Վազգեն Մանուկյան Հանրային խորհրդի նախագահ
Ռադիկ ՄարտիրոսյանՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ
Կարեն Կարապետյան Երեւանի քաղաքապետ
Ալեքսան Հարությունյան Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ
Գագիկ Ծառուկյան«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ
Արթուր Բաղդասարյան «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ
Րաֆֆի Հովհաննիսյան «Ժառանգություն» կուսակցության նախագահ
Հրանտ Մարգարյան Հայ Յեղափոխական Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ
Կիրո Մանոյան Հայ Յեղափոխական Դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար
Մայք Խարապյան Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ
Հակոբ Ավետիքյան Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ
Սեդրակ Աճեմյան Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ
Պերճ Սեդրակյան Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ
Արա Աբրահամյան Ռուսաստանի հայերի միության նախագահ
Հրայր Հովնանյան Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ
Արամ Սիմոնյան Երեւանի պետական համալսարանի ռեկտոր
Արա Սաղաթելյան «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Հայկ Դեմոյան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ