News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի կապակցությամբ:

«Այսօր համայն հայությունը աշխարհի տարբեր ծայրերում ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհ դարձած մեկ ու կես միլիոն անմեղ նահատակների հիշատակը: Մենք գլուխ ենք խոնարհում նրանց հիշատակի առջեւ` հոգու խորքում պահելով պարտքի զգացումն ու հաստատակամությունը`  անել հնարավոր ամեն բան այդ հրեշավոր ու աննախադեպ ոճրագործության միջազգային ճանաչման ուղղությամբ: Աշխարհը պետք է անպայմանորեն ճանաչի եւ դատապարտի 20–րդ դարի առաջին ցեղասպանությունը` հետագայում մարդկության դեմ ուղղված նման բռնությունները կանխարգելելու համար»,- ասված է ուղերձում:

Սահակյանը հատուկ երախտագիտությունն է հայտնել բոլոր այն պետություններին, որոնք «կանգնեցին Օսմանյան կայսրության կողմից ծրագրված ու իրականացված դաժան կոտորածներից հրաշքով փրկված հայերի կողքին, բոլոր նրանց, ովքեր այսօր էլ մեզ հետ են եւ պաշտպանում են հանուն պատմական արդարության վերականգնման մեր պայքարը»:

«Այս տարի Մեծ եղեռնի օրը զուգադիպել է Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի հետ: Սա խոր իմաստ է պարունակում իր մեջ: Հույսը, հավատքը եւ հայրենիքին նվիրվածությունը այն արժեքներն են, որոնք օգնել են մեզ հարատեւել ամենածանր իսկ պայմաններում:

Մենք` հայերս, պարտավոր ենք միշտ հիշել 1915-ի ողբերգության դասերը եւ թույլ չտալ, որպեսզի այն նորից կրկնվի: Մենք պետք է լինենք ուժեղ ու հզոր, միասնական ու համերաշխ եւ ծառայենք մեկ նպատակի` հայ ժողովրդի եւ հայոց պետականության զորացմանն ու բարգավաճմանը»,- նշել է Արցախի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ