News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Այս պահին Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երեւանի ՃՈ պետ Արսեն Մարդոյանի գլխավորությամբ, փորձում են բացել Երեւանից դեպի Աշտարակ տանող  ճանապարհը, քանի որ հսկայական խցանում է առաջացել:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:20-ի սահմաններում Գեւորգ Չաուշի փողոցում, դեպի Կարմիր Խաչի հիվանդանոց գնացող ճանապարհին իրար են բախվել Mercedes C մակնիշի 10 ԼԼ 310 համարանիշի եւ Mercedes G դասի ավտոմեքենաները:

Բախման հետեւանքով G դասի մեքենան գլխիվայր շրջվել է: Mercedes C դասի վարորդը` Ալվարդ Թամիրյանն ու նրա քույրը` 51-ամյա Արփիկ Թամիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Ավելի ուշ 41-ամյա Ալվարդ Թամիրյանը հիվանդանոցում մահացել է: 

Ավտոմեքենաներից վիրավորներին դուրս հանելու համար դեպքի վայր էին ժամանել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարար ջոկատի աշխատակիցները, որոնք վիրավորներին դուրս բերեցին մեքենայից: Քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարեւոր գործերով քննիչ Կարեն Ստեփանյանը:

Մինչ ոստիկանների ժամանելը Mercedes G դասի մեքենայի վրայից համարանիշները հանել էին: Մի քանի երիտասարդներ հայհոյանքներ էին տալիս` խոչընդոտելով լրագրողական աշխատանքին:

Ջիփ մեքենայի վարորդը` Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 22-ամյա Գեւորգ Սերգեյի Մելիքյանը ինքնակամ ներկայացել է քննիչին: Նա  հանցավոր աշխարհում հայտնի «օրենքով գող» «Օշականցի Գեւորիկ» մականունով Գեւորգ Մելիքյանի եղբոր որդին է: Վերջինս, ի դեպ, ֆոտոլրագրողին հայհոյողն ու աշխատանքը խոչընդոտողն էր:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիսակառույց շինության բացօթյա տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի…
Իրանում ջրհեղեղների հետևանքով 7 մարդ է զոհվել, երկուսն՝ անհետ կորել
Չնայած ընթացող ջրահեռացման աշխատանքներին, հետագա հեղեղումների վտանգը մնում է բարձր...
Թմրամիջոցների ապօրինի իրացման և ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը հանցավոր կազմակերպության ղեկավար Ա.Մ.-ի նկատմամբ հարուցել է...
Վահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խմբային խուլիգանության կասկածանքով
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դեպք. գրանցվել է 10 վտովթար, վիրավորվել է 16 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Ոստիկանությունը ձերբակալված տղամարդուն մեղադրել է Ֆիցոյի դիտավորյալ սպանության փորձի մեջ
Ոստիկանությունը մեղադրել է 71-ամյա տղամարդուն...
Ամենաշատ