News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերմանիայում ապրող 24-ամյա թուրք գեղեցկուհի Սըլա Շահինը Playboy-ում մերկ նկարահանվելու համար սպառնալիքներ է ստացել իսլամիստական խմբավորումներից։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի  հետախուզության ծառայությունը հայտնել է,  որ ծայրահեղ իսլամիստները մի շարք ինտերնետ կայքերում Սըլա Շահինի նկատմամբ բաց տեքստով սպառնալից հաղորդագրություններ են  տարածել։  Հաղորդագրություններում թրքուհուն մեղադրել են իսլամը նվաստացնելու եւ գումարի համար իր մարմինը վաճառելու մեջ։

«Ջիհադի պահապաններ» անունը կրող խումբը հայտարարել է, թե Շահինը լավ կանի, որ ուշադիր լինի, քանի որ այս ամենի համար վճարելու է։

Նշենք, որ ավելի վաղ 24-ամյա թրքուհի Սըլա Շահինը հայտնել էր, թե Playboy-ի համար մերկ նկարվելուց հետո իր մայրն այլեւս իր հետ չի խոսում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ