News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարում է ղարաբաղյան հարցում ռազմատենչ հռետորաբանության անթույլատրելիության մասին:

Երեւանում այսօր` ապրիլի 29-ին կայացած մամուլի ասուլիսում եվրահանձնակատարը հայտարարել է, թե «հարեւանությունը չի ապահովվի մինչեւ հակամարտության` միջազգային իրավունքի սկզբունքների վրա հենված խաղաղ կարգավորումը»:

Այդ կապակցությամբ նա հիշեցրել է երեք սկզբունքները` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ժողովրդի ինքնորոշման իրավունք:

Ֆյուլեն իր կողմից հավաստիացրել է, որ Եվրամիությունն իր կողմից աջակցելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Նա նկատել է, թե ԵՄ-ն լրջորեն անհանգստացած է շփման գծում միջադեպերին եւ ոչ պակաս անհանգստացած է ուժի հնարավոր կիրառումից, որպես հակամարտության լուծման տարբերակ: Նրա խոսքով, պետք է, որ բոլոր ներգրավված կողմերը հասկանան, որ զինված ուղին անթույլատրելի է: «Կողմերի համար պետք է հստակեցնել հռետորաբանությունը»,- նկատել է եվրահանձնակատարը: Ֆյուլի խոսքով, բանակցային գործընթացում կա որոշակի առաջընթաց, կողմերը առաջ են շարժվում, եւ կարեւոր է, որ դա արտացոլվի հռետորաբանության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բորելը կարծում է, որ Ուկրաինան պատմական հնարավորություն ունի կապելու իր ապագան ԵՄ-ի հետ
Բորելը նշել է, որ 20 տարի առաջ եվրոպական ընտանիքը ողջունել է տասը նոր անդամ պետությունների, ինչը...
Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել
ԵՄ գերագույն ներկայացուցիչը դատապարտում է բռնությունը Վրաստանում...
Չափազանց կարևոր է Հայաստանի  համար, որ մարդիկ հանգիստ լինեն. ԵՄ դեսպան
Պետք է երկխոսություն ու քննարկում ունենալ...
Չեխիայի նախագահը երկրում եվրոն ընդունելու կոչ է արել
Պետր Պավելը կոչ է արել Չեխիայում եվրո ընդունել...
ԵՄ գրեթե բոլոր պետությունները թիրախ են ռուսական քարոզչության համար. Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար
Եվրամիության գրեթե բոլոր պետությունները ռուսամետ քաղաքականության թիրախ են...
Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ ու ընդլայնվել. Խերտ Յան Կոոպմանը՝ Փաշինյանին
Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին...
Ամենաշատ