News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայկական կողմն ավելի քան համարժեք պատասխան պետք է տա ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցող ադրբեջանական սադրանքներին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Ազգային  ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը՝ մեկնաբանելով ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ադրբեջանական վերջին սադրանքը, որի արդյունքում հայկական կողմը մարդկային կորուստներ ունեցավ:

Նրա խոսքով, միայն հայկական կողմի համարժեք պատասխանի դեպքում կարելի է կանխել Ադրբեջանի սադրանքները։ Կարապետյանը նաեւ նշեց, որ միջազգային հանրությունը պետք է խստացնի Ադրբեջանի հանդեպ իր դիրքորոշումը՝ ընդհուպ մինչեւ պատժամիջոցների կիրառում։ «Մինչ այժմ միջազգային հանրությունը բավարարվել է միայն խորհրդատվական բնույթի հայտարարոթյուններով, որոնք Ադրբեջանի վրա ոչ մի ազդեցություն չեն ունենում»,- հայտարարեց պատգամավորը։

Նշենք, որ երեկ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի դիպուկահարների կողմից արձակված գնդակից երեկ՝ ապրիլի 29-ին, զոհվել է երկու զինծառայող, մեկը` վիրավորվել (բոլոր զինծառայողները զորակոչվել են ԼՂՀ Մարտունու շրջզինկոմիսարիատից):

Դեպքի կապակցությամբ ԼՂՀ պաշտպանական բանակը հայտարարություն է տարածել.

«Վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծի ողջ երկարությամբ ծավալած նախահարձակ գործողությունները, որոնք հիմնականում իրականացվում են դիպուկահար զինատեսակներից, մեկ անգամ եւս փաստում են այն իրողությունը, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չի կատարում միջազգային տարբեր մակարդակներում տեղի ունեցած բանակցություններում ձեռք բերված հրադադարի ռեժիմի պահպանման պահանջները, այլեւ առավել լկտի ու սանձարձակ բնույթ է հաղորդել իր ագրեսիվ ձեռնարկումներին:

Մասնավորապես, երեկ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձակված գնդակից ՊԲ ժամկետային զինծառայող Վազգեն Բախշյանի զոհվելու դեպքից հետո, այսօր` ապրիլի 29-ին ողջ օրվա ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը, հիմնականում դիպուկահարներ, ինտենսիվ կերպով շարունակել են գնդակոծել ՊԲ դիրքերը, որի հետեւանքով զոհվել է երկու զինծառայող, մեկը` վիրավորվել (բոլոր զինծառայողները զորակոչվել են ԼՂՀ մարտունու շրջզինկոմիսարիատից):

ԼՂՀ ՊԲ ողջ անձնակազմը խորապես ցավակցում է զոհված զինծառայողների հարազատներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ