News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Պետեկամուտների կոմիտեում էլեկտրոնային ծրագիր է ներդրվել, որը հարկատունների եւ հարկային մարմինների միջեւ օն-լայն շփման կատարելագործում է ենթադրում: Այս մասին այսօր` մայիսի 3-ին նշվել է ՊԵԿ-ում բանկային համակարգի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Ծրագրի գործարկման պահից բոլոր գործարարներին հատուկ ծածկագիր է տրամադրվելու, որի միջոցով նրանք հնարավորություն կունենան տեսնել իրենց բիզնեսին վերաբերող այն բոլոր տվյալները, որոնք ՊԵԿ-ում են ֆիքսվում` կատարված ներմուծումներից մինչեւ քարտեր, գերավճարներ, հաշվանցումներ եւ այլն:

«Ընդհանուր առմամբ, երեք տարվա ծրագիր ենք հաստատել. հարկային-մաքսային բարեփոխումները  118 միջոցառում են նախատեսում` մաքսակետերի շինարարություն` եվրոպական չափանիշներով, հարկայինում լրիվ նոր ֆորմատի սպասարկման կենտրոններ, սպասարկման նոր գործելաոճ, էլեկտրոնային շփում եւ այլն»,-նշել է ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանն, ընդգծելով, որ ՊԵԿ-ի հետ բանկային համակարգի գործառույթների շուրջ 90 տոկոսն արդեն էլեկտրոնային է:  

«Վերջիններս ՊԵԿ-ի ղեկավարին ներկայացվեցին առկա բոլոր խնդիրները` օրենսդրական, ենթաօրենսդրական, որոնք խանգարում են բիզնեսի զարգացմանը: Նաեւ ներկայացվեցին օրենսդրական փոփոխությունների այն նախագծերը, որոնք կաշխուժացնեն ոչ միայն բանկային համակարգը, այլ նաեւ իրական հատվածի այլ բիզնեսների զարգացումը»,-իր հերթին նշել է ՀՀ Բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է...
Շրջանառության հարկը պետք է ընդհանրապես դուրս գա. Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ. Փաշինյան
Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բերենք գումարը պետական բյուջե, ում կհամարենք, որ արդար է, որ օգնենք՝ օգնենք...
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Ամենաշատ