News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Վրաստանում արձանագրվել է 3 բալ հզորությամբ երկրաշարժ, հայտնում է երկրի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնը: Երկրաշարժը տեղի է ունեցել մայիսի 4-ի առավոտյան` տեղական ժամանակով ժամը 05:29-ին, Թբիլիսիից 26 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքում: Էպիկենտրոնը եղել է Ծալկայի բնակավայրում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: 

Ստորերկրյա ցնցումների հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չեն արձանագրվել: Սա վերջին շաբաթվա ընթացքում արդեն չորրորդ երկրաշարժն է Վրաստանում: Նախորդ երեքը տեղի են ունեցել այլ շրջաններում: Մասնավորապես, Ռաչա տարածաշրջանի  Օնսկի շրջանում, որտեղ ստորերկրյա ցնցումների  հզորությունը չի գերազանցել 3,5 բալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ