News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայտնի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի` Գյումրիում գտնվող որմնանկարների տեղափոխման դեմ բողոքը բացարձակ անիմաստ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Գրիգորյանը` անդրադառնալով Գյումրիում մի խումբ արվեստագետների եւ շարքային քաղաքացիների բողոքին, ովքեր դժգոհում են շիրակցի որմնանկարչի ստեղծագործությունները «Զվարթնոց» օդանավակայան տեղափոխելու ՀՀ կառավարության որոշման դեմ: 

«Մեր մշակույթի գործիչների ըմբոստությունը ես չեմ հասկանում: Որտե՞ղ էինք նրանք 23 տարի, երբ այդ որմնանկարները փչանում էին անձրեւների, քամու եւ ձյան տակ: Եվ ամենակարեւորը, որմնանկարները ոչ թե հանրապետությունից դուրս են հանվում, այլ տեղափոխվում է մի քաղաքից մյուս քաղաք: Մենք 23 տարի շարունակ ոչ մի բան չենք արել, որ որմնանկարները փրկենք ոչնչացումից, եւ հիմա, երբ մարդիկ միլիոններ են ներդնում, որ փրկեն Մինասի գործերը, գյումրեցիները բողոքում են»,-տարակուսեց  Գրիգորյանը: Նա նշեց, որ գյումրեցիների բողոքը հիմնավոր կլիներ, եթե Մինասի  ստեղծագործությունները դուրս բերվեին Հայաստանից: Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնի պետի խոսքով, որմնանկարները շահում են` տեղափոխվելով օդանավակայան, քանի որ տեսանելի կլինեն ամբողջ աշխարհի համար:

Որմնանկարների տեղափոխման առնչությամբ, NEWS.am-ի զրուցակցի հավաստմամբ, իր դիրքորոշումն է հայտնել նաեւ Մինասի որդին` Արման Ավետիսյանը`տարակուսելով գյումրեցիների բարձրացրած բողոքից:

Ի դեպ, որմնանկարների տեղափոխման դեմ իր բողոքն էր հայտնել նաեւ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, ով մամուլի միջոցով կառավարության որոշումը որակել էր  «վանդալիզմի տիպիկ օրինակ»: Արձագանքելով Թովմասյանին` Գրիգորյանը նշեց, թե «վանդալիզմը անտարբերությունն է` որմնանկարները 23 տարի շարունակ առանց խնամքի`անձրեւի եւ ձյան տակ  թողնելը: 

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Մինասի 2 որմնանկարները՝ «Երկանք» եւ «Թել են մանում», կտեղադրվեն «Զվարթնոց» օդանավակայանում։ «Երկանք» որմնանկարը ներկայում գտնվում է Գյումրիի «Էլեկտրատեխնիկական գործարանի» նախկին ճաշարանի շենքում, իսկ «Թել են մանում» որմնակարը՝ Գյումրիի «Գալվանոմետր գործարան (Օմեգա)» գործարանի շենքում։ «Երկանք»-ը տեղափոխվում է «Զվարթնոց»-ի նախագահական համալիր, իսկ «Թել են մանում»-ը` «Զվարթնոց» օդանավակայանի նոր ուղեւորային համալիրի մեկնման սրահ։

Որմնանկարների տեղափոխման բոլոր ծախսերը հոգում է  «Զվարթնոց» օդանավականը։ Որմնանկարները շարունակելու են մնալ պետական սեփականություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ մի անորակ աշխատանք չի ընդունվելու, ոչ մի թերացում չի ներվելու. Գեղարքունիքի մարզպետ
Վարդենիս համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Գեղարքունիքի...
«Խաչաղբյուր 1» և «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-երը ոչնչացնում են Պաղջուր գետի էկոհամակարգը
Նշենք, որ «Խաչաղբյուր 1» եւ «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երը Պաղջուր գետի 22.58%-ը վերցրել են խողովակների մեջ` ճգնաժամային վիճակ ստեղծելով գետի համար...
«Ժողովուրդ». Այսօր Հայաստանից արտագաղթի վիճակագրությունն անհնար է ներկայացնել
2013-ին կառավարությունը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ 13 մլն դրամ տրամադրեց Գիտության պետական կոմիտեին, որ վերջինս պատվիրի միգրացիայի վերաբերյալ ուսումնասիրություն, բայց…
«Հայկական միրգ» ծրագրի իրականացման տեմպերն առայժմ գոհացուցիչ չեն. նախարար
Պտղաբուծության զարգացմանն ուղղված այս նոր ծրագրի իրականացումը շատ կարևոր է մեր հանրապետության համար, սակայն նրա իրականացման խնդրում դեռևս գոյություն ունեն լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն...
«Գրանդ-քենդին» պահեստախանութ է կառուցում Գյումրիում` սառնարաններով ու ցուցասրահո
Կառուցվում է երկհարկանի շենք, որի շինարարությունն ավարտվելու է 6 ամսվա ընթացքում...
Փոխվարչապետը Լոռվա մարզում հարցերի մի ողջ փունջ է քննարկել
Փոխվարչապետին է ներկայացվել նաեւ մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով քաղաքում իրականացվող աշխատանքների ընթացքը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ