News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը` մեղվապահների ազգային ֆեդերացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանը  շիրակցի մեղվապահներին առաջարկել է գնել միայն Բելառուսից ներկրված շաքարավազ` բացատրելով, որ այդ շաքարավազն ավելի լավ է լուծվում ջրում, քան Ախուրյանի շաքարի գործարանի թողարկած շաքարավազը:

Այս մասին Ռոզա Ծառուկյանը հայտարարել էր օրերս Շիրակի մարզ կատարած այցելության ժամանակ:

Շիրակցի մեղվաբույծների հարցին, թե «Շաքարը լավ չի լուծվում, ինչ խորհուրդ կտաք», ՀՀ մեղվապահների ազգային ֆեդերացիայի նախագահը հարցրել է. «Իսկ ի՞նչ շաքարավազ եք գնում»: Մեղվաբույծները մատնացույց են արել Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարի գործարանի արտադրությունը, իսկ Ռոզա Ծառուկյանն ասել է. «Ուրեմն որակից է, մի գնեք էդ շաքարը լավ չի լուծվում, գնեք միայն բելառուսականը ու որակի համար ինձանից շնորհակալ կլինեք»:

Նշենք, որ 2010 թվականին մեղվապահության ոլորտում անկում գրանցվեց, որի պատճառը դեղորայքի բացակայությունն էր, գարնանային եւ աշնանային հիվանդությունների դեմ բուժման համար մարզի մեղվապահները չկարողացան ստանալ անհրաժեշտ դեղամիջոցներ: Մասնագետները համարում են, որ մեղվաբուծությունը զարգացնելու համար, անհրաժեշտ են լուրջ ներդրումներ:

Ի դեպ, նույն հանդիպման ժամանակ Ռոզա Ծառուկյանը հայտարարել է, թե մեղվաբուծության ոլորտում ոչ մի անկում էլ չի գրանցվել: «Անկումների հիմնական պատճառը ձեր անուշադրությունն է, մեր ոչ պրոֆիլակտիկ միջոցառումների կիրառումը»,-ասել է նա ու հավելել, որ մեղվաբուծությունը ֆինանասական լուրջ  ներդրումների կարիք չունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է...
Շրջանառության հարկը պետք է ընդհանրապես դուրս գա. Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ. Փաշինյան
Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բերենք գումարը պետական բյուջե, ում կհամարենք, որ արդար է, որ օգնենք՝ օգնենք...
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով...
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հարկային...
Ամենաշատ