News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցությունն արդեն որերորդ անգամ խորհրդարանում բարձրացնում է Երեւանի կենտրոնում հերթական կանաչ տարածքի ոչնչացման հարցը:

Ինչպես նշել է խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, Սայաթ-Նովա-Նալբանդյան-Պետրոսյան-Թումանյան խաչմերուկում արդեն 9 հազար քմ կանաչ տարածք է ոչնչացվել, եւ 16-հարկանի շենք է կառուցվելու:

Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը  խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, թե ներկայումս կառուցապատողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել` դադարեցնել շինարարությունը մինչեւ քաղաքաշինական եւ բնապահպանական փորձաքննությունների պատասխանների ստացումը: Նախարարը նաեւ հայտարարել է, թե այդ տարածքում ծառեր չեն կտրվում: Նախարարը, սակայն, խուսափեց պատասխանել շենքի կառուցման մասին հարցին:

Ստեփան Սաֆարյանը հայտարարել է, թե կուսակցությունը դեմ է շինարարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ