News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Համազգային» թատրոնի գեղարվեստական ղեկավար, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական իստիտուտի խորհրդի նախագահ Սոս Արտաշեսի Սարգսյանը պարգեւատրվել է  Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի «Ձիթենու ճյուղ» մեդալով` «Արվեստին անմնացորդ նվիրումի, թատրոնում եւ կինոյում ստեղծած անկրկնելի պայծառ կերպարների, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի զարգացման գործում անձնական ակնառու ավանդի եւ կայուն քաղաքացիական դիրքորոշման համար»: Պարգեւատրումը տեղի ունեցավ  մայիսի 13-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում: 

«Հեշտ չէ նվաճել Նահապետի կոչումը, հեշտ չէ կրել այդ նահապետության ծանր բեռը: Դա այն բեռն է, որը անմիջապես կապված է մեր ժողովրդի բեռի հետ եւ, որը մեծագույն արժանապատվությամբ կրում է Սոս Սարգսյանը արդեն շատ ու շատ երկար տասնամյակներ եւ շատ ուրախ եմ, որ մեր երիտասարդ սերունդը իսկապես ոչ միայն ճանաչում է, այլ նաեւ սիրում է Սոս Սարգսյանին` մեծանուն դերասանին, մեծանուն արտիստին եւ մեծանուն քաղաքացուն»,- ասել է ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը:

«Ես շատ եմ շփվում մեր երիտասարդության հետ եւ տեսնում եմ, որ այսօրվա երիտասարդները հիմնականում փայլուն մարդիկ են, որոնց հետ ես մեծ հույսեր եմ կապում»,- իր հերթին նշել է Սոս Սարգսյանը. «Կարծում եմ, որ մեր գլխավոր խնդիրը այն է, որ երտասարդությունը խորապես ոչ միայն հասկանա, այլ նաեւ զգա, որ այս փոքրիկ երկիրը իրենն է, այլ ոչ թե ուրիշինը: Այս երկրում չկա մի խնդիր, որը ինձ չվերաբերվի, ամեն ինչի համար ես ինձ մեղավոր եմ զգում, ամեն հաղթանակին` մասնակից:  Մենք չենք կարող անտարբեր լինել, չենք կարող չսիրել այս երկիրը, չհարգել մեր պատմությունը»:

«Պահանջատիրությունը, տիրոջ զգացումը առ երկիր, առ հայրենի հող, առ պետություն այսօր արդեն չափազանց մեծ նշանակություն ունեցող արժեք է, որը մենք մշտապես պետք է գիտակցենք եւ նույնպես անվանի դերասանի եւ քաղաքացու օրինակով կրենք»,- նշել է Արմեն Դարբինյանը:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել Սոս Սարգսյանի «Լակոտ» գրքի շնորհանդեսը: Ներկաներին նաեւ ցուցադրվել է անվանի դերասանին նոիրված տեսաֆիլմը` նկարահանած ՀՌՀ դասախոս Վ.Զաքարյանի կողմից:

В ходе мероприятия состоялась презентация книги Соса Саркисяна «Щенок». Собравшимся был также представлен фильм о жизни и творчестве народного артиста СССР Соса Саркисяна.

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ