News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ILGA-Europe կազմակերպությունը եվրոպական եւ հարակից երկրների շարքում միասեռականների նկատմամբ բնակիչների վերաբերմունքը պարզելու համար հարցում է անցկացրել։ Վերլուծության արդյունքների հրապարակումը տեղի է ունեցալ մայիսի 17-ին՝ հոմոսեքսուալների նկատմամբ հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ։

Ըստ արդյունքների՝ միասեռականներին Եվրամիության անդամ երկրների շարքում ամենաքիչը «սիրում են» Կիպրոսում։ Կիպրոսից բացի, միասեռականների համար վտանգավոր երկրներ են համարվում Հայաստանը, Ադրբեջանը, Մակեդոնիան, Ռուսաստանը եւ Թուրքիան։ Սակայն Ուկրաինայում, Մոլդովայում եւ Բելառուսում, ըստ ILGA-Europe կազմակերպության, միասեռականների իրավունքները անմխիթար վիճակում են։ Եվրամիության անդամ երկրներից Լատվիայում, Իտալիայում եւ Մալթայում եւս չեն սիրում «գեյերին»։

Ըստ հետազոտության՝ միասեռականների նկատմամբ ամենահանդուրժող երկրներն են Շվեդիայում, Իսպանիան եւ Մեծ Բրիտանիան։ Այս տարվա հարցումով համասեռամոլների նկատմամբ դրական են սկսել վերաբերել  Գերմանիան եւ Պորտուգալիան, իսկ Լիտվայում ու Հունգարիայում միասեռականներին նկատմամբ բարյացակամությունը նվազել է, տեղեկացնում է Euromag-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ