News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայտնի է դարձել Երեւանի Արցախի փողոցում երեկ` մայիսի 17-ին տեղի ունեցած վթարի  (ֆոտոռեպորտաժ) հետեւանքով տուժած 9 քաղաքացիների ինքնությունը:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նրանք են` Երեւան քաղաքի բնակիչներ, 54-ամյա Վալերի Պետրոսյանը, 54-ամյա Հովսեփ Փափազյանը, 33-ամյա Աննա Խաչատրյանը, 15-ամյա Մարիաննա Մուրադյանը, 20-ամյա Հռիփսիմե Ստեփանյանը, Սիսիան քաղաքի բնակիչներ, 7-ամյա Գոռ Հայրապետյանը եւ 21-ամյա Գեղամ Գաբրիելյանը, Գյումրի քաղաքի բնակիչ, 27-ամյա Մուշեղ Գեւորգյանը  եւ Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ, 18-ամյա Գոռ Պապոյանը:

Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Գոռ Հայրապետյանը տեղափոխվել է այրվածքների կենտրոն. առողջական վիճակը գնահատվում է ծանր` ստացել է ոտքերի եւ նստատեղի այրվածքներ (25%), գտնվում է շոկային վիճակում:

Ըստ հերթապահ բժիշկների՝ Գ.Հայրապետյանի, Գ.Պապոյանի, Հ.Ստեփանյանի եւ Մ.Մուրադյանի առողջական վիճակը կայուն ծանր է, իսկ մյուս տուժածներինը՝ բավարար:

Վթարի հետեւանքով մահացած 4 զոհերից հայտնի է միայն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը: Նա 24-ամյա Սերգեյ Բաղշյանն է: Մյուս զոհվածների ինքնությունը դեռ անհայտ է:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ժամը 21.10-ի սահմաններում Արցախի փողոցի թիվ 24 շենքի հարակից տարածքում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 23 ՍԼ 673 համարանիշի եւ «ԳԱԶԵԼ» մակնիշի 3456 Տ համարանիշի թիվ 76 երթուղին սպասարկող ավտոմեքենաները:  Բախման հետեւանքով, «ԳԱԶԵԼ»-ը պայթել է եւ հրդեհ է բռնկվել: Երկու մեքենաներն էլ, կարելի է ասել, մոխրի են վերածվել: Մարդիկ մեքենաների մեջ կենդանի-կենդանի այրվել են:

Դեպքի վայր է  ուղարկվել երկու մարտական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել է ժամը 21։36-ին, մարվել՝ 22:35-ին։

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ