News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեւանում այսօր` մայիսի 17-ին ժամը 21:10-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արցախի փողոցում, կան զոհեր (ֆոտոռեպորտաժ):
Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արցախի փողոցում` 28 շենքի դիմաց, միմյանց են բախվել «Մերսեդես» մակնիշի 23 ՍԼ 673 համարանիշի եւ «ԳԱԶԵԼ» մակնիշի 3456 Տ համարանիշի թիվ 76 երթուղին սպասարկող ավտոմեքենաները:

Բախման հետեւանքով, «ԳԱԶԵԼ»-ը պայթել է եւ հրդեհ է բռնկվել: Երկու մեքենաներն էլ, կարելի է ասել, մոխրի են վերածվել: Այս պահին փրկարարները փորձում են մեքենաների միջից հանել այրված դիակները:

Երթեւեկությունը նշված հատվածում դադարեցվել է: Ամբողջ տարածքը լցված է քաղաքացիներով: Դեպքի վայրում են հրշեջ մեքենաները:

Ընդհանուր առմամբ, մահացել է 4, վիրավորվել` 9 մարդ: Վիրավորներից մեկը 7 տարեկան երեխա է: Բոլոր վիրավորները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունիի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` բաժնի պետ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ, նաեւ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության փրկարարական խումբը` վարչության պետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ:

Այստեղ են նաեւ Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երեւանի ՃՈ պետ Արսեն Մարդոյանի գլխավորությամբ, ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության պետ Սերգեյ Ազարյանը, նույն ծառայության օպերատիվ վարչության աշխատակիցները` վարչության պետ Արման Ցոլակյանի գլխավորությամբ, Երեւան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանը, Երեւանի փոխոստիկանապետ Աշոտ Միրիջանյանը եւ Էրեբունիի վարչական շրջանի դատախազը:

Դեպքի վայրում քննչական աշխատանքներ կատարելու համար ժամանել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երեւանի քննչկան վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի գրեթե բոլոր քննիչները` բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Շմավոնյանի գլխավորությամբ: Հիվանդանոց են մեկնել ՃՏՀ քննության բաժնի ավագ քննիչներ Մանվել Մուրադյանը, Արտաշես Վանյանը, քննիչներ Խաչիկ Սամվելյանը, Դավիթ Մարտիրոսյանը, Աշոտ Ասատուրյանը, ՀԿԳ ավագ քննիչ Կարեն Ստեփանյանը` ճշտելու հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը:

Դեպքի վայրում փորձարարական աշխատանքներ են կատարում ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետները:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նյու Դելիի ոստիկանությունը բռնագանձել է 15 տոննա կեղծված համեմունքներ
The Times of India թերթի տվյալներով՝ դրանց արտադրման ժամանակ օգտագործվել են անորակ բաղադրիչներ...
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է...
Երևանում նորակառույցի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա տաջիկ բանվորի գլխին. նա հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի…
Լիտվայում օդապարիկն ընկել է տների վրա, տուժել է 7 մարդ
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Կլայպեդայից ոչ հեռու, Շիլուտի շրջանում...
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ․․․
Ամենաշատ