Վարդահովիտում հոկտեմբերի 29–ին կայացել են Վարդենիսի բազմամետաղային հանքերևակման ուսումնասիրության երկրորդ հանրային լսումները։

Լսումները կազմակերպել էր ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության և Եղեգիս համայնքը՝ օրենքով սահմանված կարգով։

«Մենդիա ռեսուրսիս» ընկերությունը հայտնում է, որ բնակիչների մեծ մասը կողմ է ծրագրին, իսկ առարկություններով հիմնականում հանդես են եկել Երևանից ժամանած բնապահպան ներկայացած մարդիկ։

«Քննարկման առարկան 2026–2028 թվականների երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունն էր։ Մթնոլորտը լարված էր դեռ քննարկման մեկնարկից առաջ։ Քննարկումն անցավ թեժ և դրան մասնակցում էին նաև Երևանից ժամանած մարդիկ, որոնք փորձել են խափանել լսումները, սակայն դրանք շարունակվեցին և ավարտին հասան։ Լսումները պաշտոնապես համարվեցին կայացած»,– հայտնել են ընկերությունից՝ հավելելով, որ իրենց ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են ուսումնասիրության ծրագիրը, աշխատանքների փուլերն ու բնապահպանական երաշխիքները։

Ընկերությունը հայտնում է, որ Համայնքի հետ երկխոսությունը կշարունակվի և սկսած բոլոր ծոցալական ծրագրերը կշարունակվեն։