News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արցախի փողոցում մայիսի 17-ին տեղի ունեցած սարսափելի վթարից  (ֆոտոռեպորտաժ)հետո «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 9 հիվանդներից այժմ վեցն է գտնվում հիվանդանոցում: NEWS.am-ի թղթակիցը մայիսի 18-ին, այցելել է Էրեբունի բժշկական կենտրոն եւ զրուցել թե’ վիրավորների, թե’  «էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժական գծով փոխտնօրեն Միքայել Մանուկյանի հետ:

54 տարեկան Վալեր Պետրոսյանն այդ երեկո չարաբաստիկ թիվ 76 երթուղային տաքսու ողեւորներից էր: Նա ոտքի եւ ձեռքի վնասվածքներ է ստացել եւ գրեթե ոչինչ չի հիշում: «Ձայն եկավ, բոց տեսա, մի հատ երեխա կար դեմս, պատուհանը ջարդեցի, էդ երեխուն գցեցի դուրս, հետո ես կիսատ դուրս եկա, թե քաշեցին, էլ չեմ հիշում: Մեկ էլ հիշում եմ, որ պատի տակ պառկած էինք, սպասում էինք, որ շտապ օգնությունը գար, բայց չէր գալիս: Պաժառնին եկավ, միլիցեքը եկան, բայց շտապօգնությունը չկար, այնինչ առաջինը պետք է նա գար»,- պատմեց նա:

Հիվանդանոցի փոխտնօրեն Միքայել Մանուկյանի խոսքով, 9 հիվանդներից մեկին առավոտյան դուրս են գրել, իսկ երկուսին էլ տեղափոխել են Այրվածքաբանական կենտրոն: Վեց հիվանդներից  երկուսը պառկած է վերակենդանացման, երեքը` վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի, մեկը` վիրաբուժական բաժանմունքներում: Միքայել Մանուկյանն ասաց, որ բոլոր հիվանդների վիճակը, նաեւ վերակենդանացման բաժանմունքում գտնվողներինը կայուն է, այս պահի դրությամբ ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Իսկ վերակենդանացման բաժանմունքում գտնվում են երկու կանայք, ըստ որում` մեկը հղի է, նրա վիճակը միջին ծանրության է, իսկ մնացածներինը` բավարար: Հղիության 5-րդ ամսում գտնվող կնոջ երեխային վտանգ չի սպառնում, նա ունի փակ գանգուղեղային վնասվածք, դիմային ոսկորների կոտրվածք եւ սրունքի ու թաթի լուրջ սալջարդ: Գիշերը վիրահատել են երկու հոգու`մի երիտասարդ կնոջ, ով ուներ համակցված վնասվածքներ եւ «Էրեբունի» բ/կ-ի բժշկին, ով նույնպես գտնվել է այդ երթուղայինում:

«Շատերը չէին կարողանում հիշել, թե ինչ է կատարվել: Բոլորը ինչ-որ չափով ունեին շոկային վիճակ, որովհետեւ վթար է եղել, հրդեհ է բռնկվել, շատ դժվար էին պատասխանում մեր հարցերին: Այսօր առավոտյան արդեն պարզվեց, որ թեթեւ տրավմաներով մարդիկ նստած են եղել երթուղայինի հետեւի մասում, իսկ ծանր տրավմաներովները` ավելի մոտ վարորդին: Բոլորն ունեին թեթեւ այրվածքներ` ձեռքի, դաստակի»,- ասաց Միքայել Մանուկյանը:

«Էրեբունի» բ/կ բժիշկ, 3-րդ կուրսի ասպիրանտ-տրավմատոլոգ Մուշեղ Գեւորգյանը նույնպես եղել է թիվ 76 երթուղայինում: Նա նախորդ գիշերվա ծանր հերթապահությունից հետո տուն էր վերադառնում  այդ երթուղայինով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մ. Գեւորգյանը պատմեց, որ երթուղայինն արագ չէր գնում, երթեւեկում էր միջին արագությամբ: «Կտրուկ արգելակեց, զգացի հարված ու տեսա կրակ, ոչ մի բան չհասկացա, ամեն ինչ մի վայրկյանում տեղի ունեցավ, նույնիսկ ժամանակ չեղավ մտածելու, թե ինչպես դուրս գալ` դուռը ջարդել, պատուհանը, շատ արագ եղավ: Ճանապարհին մի պահ եմ հիշում, մեկ էլ` հիվանդանոցի ընդունարանում եմ հիշում»,- պատմեց նա: Ըստ երեւույթին` Մուշեղն այդ պահին հիշողության կորուստ է ունեցել, որը կարող է հետագայում վերականգնվել օրինակ` երազների տեսքով:

Նա, նստած է եղել վերջին նստարանին, ունի սրունքի կոտրվածք եւ եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա 10 օրից կապաքինվի:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ