News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հասարակություն առանց բռնության» հ/կ-ն բոլորին կոչ է անում ձայն բարձրացնել մայիսի 17-ին Երեւանում՝ Արցախի փողոցում տեղի ունեցած սարսափելի ավտովթարի առնչությամբ (ֆոտոռեպորտաժ

Հ/Կ-ն բաց նամակ է հղել բոլոր հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին, հասարակական գործիչներին։ Ուղերձում ասված է. «Բոլորին լավ հայտնի է, որ այսօր հասարական տրանսպորտը մասնավոր բիզնես է դարձել, որը կենտրոնացած է մի քանի մարդու ձեռքերում։ Այսօր ամենատարածված հասարակական տրանսպորտը երթուղային ուղեւորատար ավտոմեքենաներն ու տաքսիներն են։ Սակայն ավտոմեքենաները պետք է ծառայեն մարդկանց, ոչ թե սպանեն նրանց։ Բայց դրանք չեն համապատասխանում ավտոմեքենաների տեխզննության չափանիշներին, հատուկ ստուգում չեն անցնում, եւ հացի փող վաստակել ձգտող վարորդները ուղեւորատար տաքսիներ վարում են օրական 16-18 ժամ։

Արհամարհելով այս փաստերը, մենք մեր լռությամբ վտանգում ենք մեր առողջությունն ու կյանքը։ Այս երեւույթների վրա աչք փակելով, մենք թույլ ենք տալիս, որպեսզի սեփական շահերից կուրացած որոշ մարդիկ ուրիշների կյանքի եւ առողջության հաշվին լցնեն իրենց գրպաններն ու բանկային հաշիվները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մայիսի 17-ին Արցախի փողոցում միմյանց էին բախվել «Մերսեդես» եւ «ԳԱԶԵԼ» մակնիշի մեքենաները: Բախման արդյունքում պայթյուն էր որոտացել եւ հրդեհ բռնկվել: Մարդիկ կենդանի-կենդանի այրվել էին: Մահացել էր 4, վիրավորվել` 9 մարդ: Վիրավորներից մեջ հղի կին է եղել, նաեւ մեկ 7-ամյա երեխա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ