News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց փորձագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը՝ մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը։

«Մամեդյարովի խոսքերը նրա սեփական ցանկությունների հավաստումն են, ոչ ավելին: Բնական է, ոչ ոք չի պատրաստվում դուրս հանել զորքերը, քանի դեռ մյուս կողմից համարժեք քայլեր չեն եղել»,- ընդգծեց փորձագետը։

«Ինչ վերաբերում է դիպուկահարների հետքաշմանը, Մամեդյարովի հայտարարությունը ծիծաղելի եւ ցինիկ է»,- նկատեց փորձագետը։

Ինչպես ասաց Մինասյանը, Ադրբեջանը զրկվել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա ճնշումներ գործադրելու բոլոր լծակները՝ բացի շփման գծում վիճակը սրելուց։ Ադրբեջանի կրած կորուստներից հետո նույնիսկ հետախուզական-դիվերսիոն խմբերն ավելի ուշ են գործում։ «Ադրբեջանը ցածր է գնահատում իր զինվորների կյանքը, չէ՞ որ դիպուկահարների մարտում ավելի շատ ադրբեջանցիներ են զոհվում»,- նկատեց Մինասյանը։

Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով, այդ երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ։ Մասնավորապես, ադրբեջանցի նախարարի վարկածով, «կամ մենք խաղաղ համաձայնագիր ենք կնքում կամ քայլ առ քայլ մոտենում ենք հակամարտության լուծմանը»։ «Առաջին փուլում, իհարկե, հայկական զորքերը պետք է դուրս բերվեն օկուպացված տարածքներից»,- հայտարարել է Մամեդյարովը։

Նա չի շրջանցել նաեւ դիպուկահարների հարցը։ «Հայերն ասում են՝ դուրս բերեք դիպուկահարներին։ Այդ բառերը ծիծաղ են առաջացնում։ Դիպուկահարներն իրենք իրենց չեն եկել, որ նրանց հանենք»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ