News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ղարաբաղյան հարցում այդ կազմակերպության դերը չի տեսնում։ Մայիսի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը մասնակցեն ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորքերը։

Ռաչինսկու խոսքով, դա էթնիկ-տարածաշրջանային հարց է, որի լուծումը կախված է երկու հարեւան երկրներից։ «Այլ երկրները բանակցությունների ընթացքում կարող են հանդես գալ միայն որպես միջնորդներ»։

Դեսպանը նաեւ հույս հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան հակամարության կարգավորման ճանապարհին երբեւէ փոխզիջումային լուծում կգտնեն։

«Խաղաղապահ զորքերի անհրաժեշտությունը կլինի այն ժամանակ, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ համաձայնագիր ստորագրվի։ Սակայն  խաղաղապահ ուժերի առկայությանը դեմ են Իրանը եւ Ռուսաստանը»,- ասաց Ռաչինսկին։

Դեսպանը նաեւ կանխատեսեց, որ հեռավոր ապագայում ՆԱՏՕ-ի մասնակցությունը տարածաշրջանում, տեսնում է բացառապես տեխնիկական աջակցման պլանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ