News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Հայոց Թեմը բնականոն եւ խաղաղ պայմաններում շարունակում է իր հոգեւոր, մշակութային եւ ազգային արժեքների պահպանման առաքելությունը ֆրանսահայության կյանքում` հակառակ որոշ ուժերի  եւ անձերի հարուցած խոչընդոտների, որոնք Թեմի հաստատման առաջին իսկ օրերից շարունակում են ապակայունացնել ֆրանսահայության թեմական դրությունը: Այս մասին ասվում է Ֆրանսիայի հայ առաքելական եկեղեցու հոգեւորականների խորհրդի տարածա հայտարարության մեջ: Դրանում խոսվում է վերջին շրջանում  հայաստանյան լրատվամիջոցների հրապարակումներին`Ֆրանսիայի Հայոց Թեմի Նիսի եկեղեցական համայնքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասվում է, որ Nouvelles d`Arménie պարբերականի armenews.com կայքում հրապարակված Նիցայի նախկին ծխական խորհրդի հայտարարությունը, որը թարգմանաբար ներկայացված է նաեւ NEWS.am-ում` «Վիթխարի սկանդալ Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի Հայոց Թեմում» խորագրով, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: «Հայտարարության մեջ փորձ է արվում  Ֆրանսիայի Հայոց Թեմը ներկայացնել «ճգնաժամային եւ տագնապահարույց» իրավիճակում:  Այսու հաստատում ենք, որ Ֆրանսիայի Հայոց Թեմը բացարձակապես ճգնաժամային եւ տագնապահարույց իրավիճակում չէ: Հորդորում ենք Նիսի եկեղեցական նախկին վարչության անդամներին դադարեցնել իրենց ավերիչ գործունեությունը եւ հայ հանրությանը ապատեղեկացնելու փոխարեն` նպաստել Նիսի հայ հավատացյալների հավաքական կյանքում հոգեւոր առողջ մթնոլորտի ձեւավորմանը»,-ասված է Ֆրանսիայի հայ առաքելական եկեղեցու հոգեւորականների խորհրդի տարածած հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (վիդեո)
«Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում…
Եթե Եկեղեցին հնչեցնում է մտահոգություն՝ իշխանությանը, այն երբեք չի գալիս հարվածելու պետությանը. Ասողիկ աբեղա Կարապետյան
Հայոց Եկեղեցին ազգային գոյութենական ինստիտուտ է, որն իր շնորհաբաշխ էությամբ, ազգակերտ առաքելությամբ և նվիրապետական կարգով սուրբ է...
Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ. Գարեգին Երկրորդ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշել են համբարձման տոնը...
Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան
Մայիսի 9-ը մեր տոնն է, մեր ժողովդի հաղթանակի օրն է…
Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան
Նրանք քաղաքականությամբ զբաղվելու գայթակղությունը վեր դասեցին հոգևոր...
Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր նախնիների սխրանքները, լինենք միակուռ ու միաբան. Կաթողիկոս
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր սիրտը հուզում են նույն մտահոգություններն ու ցավերը, որոնք ալեկոծում են հոգիները հայրենիքի ծանր մարտահրավերներով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ