News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական մեղմ ասած ոչ բարոյական քաղաքականությունը արդեն անընդունելի է բոլորի համար: ԱԺ հայտարարությունների ժամին նման հայտարարություն արեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

«Բանակցությունը խաղաղ ճանապարհով ուղորդող միջնորդ երկրները արդեն բազմիցս հորդորել են ազերիներին եւ նրանց «միապետ Ալիեւին» հետ քաշել դիպուկահարներին սահմանամերձ գոտիներից, բայց ադրբեջանական քաղաքականությունը չի փոխվում,  որովհետեւ վախկոտի հոգեբանություն ունեցող պետությունը չի էլ կարող փոխվել: Բնական ռեսուրսներին ապավինող այս երկրի ղեկավարները ամեն կերպ փորձում են արհամարել միջազգային պայմանավորվածությունները»,-նշեց պատգամավորը:

Նրա խոսքով, ադրբեջանական արտաքին քաղաքական կարգախոսը «չկա կարգավորված խնդիր,  չկա համագործակցություն», զուրկ է ցանկացած տրամաբանությունից:

«Եվ պատերազմով մշտապես սպառնացող հակառակորդի առկայությամբ էլ`պիտի պայմանավորվի մեր`ավելի համախմբված ու միասնական լինելը, տնտեսության հզորացումը, միջազգային  քաղաքականության ճկունությունը եւ, իհարկե, հայոց բանակի մարտունակությունը, որը միակ երաշխիքն է մեր ընտանիքների անվտանգության, պետության կայունության ու հզորացման համար»,-նկատեց խորհրդարանականը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ապրանքների դրոշմավորման համար ՀՀ...
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
Արդյոք Դավիթ Խաչատուրյանը ՔՊ-ի՝ իր նկատմամբ ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքի պատճառո՞վ է որոշել...
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
Այսպիսով` Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր` 2024 թվականի զեկույցում արձանագրել է...
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
Նախօրեին Տավուշի մարզի Կիրանց համայնքի մի խումբ բնակիչների եւ վարչապետ...
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Վերջերս հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է ԱԱԾ-ի այն քննիչը, ով քննել էր դատախազներ Աշոտ...
Ամենաշատ