News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի առողջարանային Դովիլ քաղաքում այսօր՝ մայիսի 26-ին, կբացվի աշխարհի ութ խոշորագույն երկրների ղեկավարների, այսպես կոչված, «Մեծ ութնյակի» կամ G8-ի երկօրյա գագաթաժողովը (Մեծ Բրիտանիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան եւ Ճապոնիա)։

Քննարկաման գլխավոր թեմաներ այս անգամ կդառնան Մերձավոր Արեելքում առկա իրավիճակը, Հյուսիսային Աֆրիկայի հեղափոխությունները, ահաբեկչության դեմ պայքարը եւ միջուկային անվտանգությունը։ Առաջին անգամ պետության ղեկավարները կքննարկեն ինտերնետի ապագային առնչվող հարցեր։

Բացի այդ, գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները հանդես կգան ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։

G8-ի գագաթաժողովը կավարտվի մայիսի 27-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ