News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի տարածքում մայիսի 19-25-ին 3 բալ ուժգնությամբ գրանցել է մեկ երկրաշարժ: Այն տեղի է ունեցել մայիսի 23-ին, Սպիտակ քաղաքից 9 կմ հարավ-արեւելք:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից, տարածաշրջանում նույն ժամանակահատվածում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ տեղի է ունեցել վեց երկրաշարժ, որից չորսը` Թուրքիայի տարածքում: Մայիսի 18-ին 3 բալանոց ստորգետնյա ցնցում է գրանցվել Կարս քաղաքից 6 կմ հյուսիս-արեւմուտք: Մայիսի 20-ին տեղի է ունեցել 5.8 մագնիտուդով (ուժգնությունը 8 բալ) երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայի արեւմուտքում` Ուսակ քաղաքից 58 կմ դեպի հյուսիս-արեւմուտք:

Ստորգետնյա տատանումները զգացվել են երկրի արեւմտյան եւ կենտրոնական մի քանի շրջաններում, 4 մարդ զոհվել է, 80-ը` վիրավորվել, վնասվել են շենքեր, ընդհատվել է էլեկտրամատակարարումը: Մայիսի 21-ին Բուլանիկ քաղաքից 2 կմ հյուսիս-արեւմուտք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունը կազմում է 4-5 բալ:

Հաջորդ օրը Վան քաղաքից 54 կմ հարավ-արեւմուտք գրանցվել է 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Մայիսի 25-ին նույն ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Թուրքիա-Իրան սահմանային գոտում` Դողուբայազետ քաղաքից 30 կմ հյուսիս-արեւելք: Ստորգետնյա ցնցում է գրանցվել մայիսի 24-ին, Իրանի տարածքում` Ահար քաղաքից 68 կմ հարավ-արեւելք, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6.1 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ, որը տեղի է ունեցել մայիսի 21-ին, Խաղաղ օվկիանոսի հարավում` Նոր Զելանդիայի Կերմադեկ կղզիների տարածքում: Զոհեր եւ ավերածություններ չեն եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ