Կնեսեթի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ծրագրում է ամեն տարի խորհրդարանական լսումներ անցկացնել հայոց ցեղասպանության վերաբերյալ:
«Իմ, որպես հրեայի եւ իսրայելցու, պարտականությունն է ճանաչել այլ ժողովուրդների ողբերգությունը, քաղաքական դրդապատճառները, որոնք շատ կարեւոր են, չեն կարող մեզ թույլ տալ հերքել այլ ժողովուրդների կրած այլ ժողովուրդների կրած դժբախտությունները»,- ասել է Ռիվլինը:
Նշենք, որ Կնեսետը մայիսի 18-ին Ցեղասպանության ճանաչման հարցը լիագումար նիստում ընդգրկել է կրթության եւ մշակույթի հանձնաժողովում: Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնը հայտարարել է, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչվելու շանսեր չունի: