News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանում այսօր` հունիսի 1-ին իր աշխատանքներն է սկսել Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) 44-րդ նիստը եւ Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների տեղեկատվայնացման հարցերով համակարգող խորհրդի 17-րդ նիստը:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի տեղեկացմամբ` նիստում քննարկվելու են 3 հիմնական ուղղություններ` փոստային կապ, էլեկտրոնային կապ, արբանյակային կապ: Իսկ լրագրողների հետ ճեպազրույցում Ռուսաստանի կապի եւ զանգվածային հաղորդակցության նախարար Իգոր Շոգոլեւն ասաց, որ հաջորդ տարի սպասվում են 2 կարեւոր միջազգային միջոցառումներ, ու որոշ հարցերում ցանկալի է ԿՏՀ անդամ պետությունների կողմից կոորդինացված տեսակետի արտահայտումը:

Ի. Շոգոլեւի խոսքով` Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են առաջին հերթին լայնաշերտ ինտերնետի հասանելիությունը 2 երկրների ողջ տարածքում, մասնավորապես` ինչ մոդելներ դրա համար պետք է օգտագործել, հաշվի առնելով, որ 2 երկրների միջեւ պայմանները տարբեր են, ու մոդելները եւս կարող են տարբերվել: Քննարկման առարկա են դարձել նաեւ կապի նոր սերունդների` երրորդ եւ չորրորդ սերունդների ակտիվ ներթափանցումը:

Նշենք, որ ԿՏՀ անդամ Ադրբեջանի պատվիրակությունը Երեւան չի ժամանել:

Հիշեցնենք, որ ԿՏՀ-ն հիմնադրվել է 20 տարի առաջ` 1991 թ. դեկտեմբերի 17-ին Մոսկվայում, ` նորանկախ պետությունների կապի վարչակազմերի կողմից: ԿՏՀ-ն ունի 12 լիիրավ անդամ` Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ուկրաինա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ