News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսը հույս ունի, որ իշխանությունը քաղաքական կամք եւ խոհեմություն կցուցաբերի եւ չի հրաժարվի արտահերթ ընտրությունների շուրջ բանակցություններից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ընդդիմության հետ բանակցությունների գնալով՝ իշխանությունը, փաստորեն, գնում է սեփական իարավասությունները վայր դնելուն:

«Ես հույս ունեմ, հավատում եմ, որ իշխանություններն այդքան կամք կցուցաբերեն։ Եթե նման հույս չլիներ, երկխոսություն էլ չէր լինի։ Ընդամենը մեկ ամիս առաջ ո՞վ էր հավատում, որ ես այսօր ազատության մեջ կլինեմ. շատ քչերը։ Հիմա էլ շատ քչերն են հավատում, որ գործընթացները կդասավորվեն ՀԱԿ-ի նախանշած ճանապարհով։ Երբ քաղաքական որեւէ ուժ որեւէ խնդիր է առաջադրում,  դրա իրագործման համար առավելագույն  ջանքեր պետք է գործադրի»,- ամփոփեց Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ մայիսի 31-ին կայացած ՀԱԿ հանրահավաքի ժամանակ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ընդդիմությունը պատրաստվում է 3-5 հոգանոց պատվիրակություն կազմել, որն էլ կսկսի իշխանությունների հետ բանակցությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին վստահությամբ կարելի է ասել, որ նրանք փոքրամասնություն են. Ավինյանը՝ Բագրատ Սրբազանի շարժման մասին
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի քաղաքական գործունեություն ծավալել…
Շարժում կոչվածը մարել է մայիսի 9-ին, «տապանաքարը» դրված է. Տարոն Չախոյան
Մայիսի 9-ին հետևած բոլոր գործողությունները միտված են մարած շարժումը…
Կիրակի օրը Բագրատ Սրբազանը հանդես է գալու կարևոր՝ իրավիճակ փոխող ելույթով. մեզ 100.000 մարդ է պետք. «Սրբազան պայքար»
Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բոլորս միասին սկսենք հանրահավաքի...
Գործող վարչախումբը միացրեց իր ռեպրեսիվ մեքենան և սկսեց բռնաճնշումները շարժման մասնակիցների նկատմամբ. Չալաբյան
Այսուհետև մեր պայքարը նաև նրանց ազատության համար է, ինչպես և բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ արդարության վերականգման...
Ինչպես է դատական իշխանությունը կազմակերպում քաղաքական հետապնդումները. Արսեն Բաբայանը «թարմ օրինակ» է բերել
Ով տեղյակ չի՝ ասեմ. Այս 6 դատավորներն առավելապես չեն կատարում իշխանության քաղաքական...
«Հրապարակ». Ե՞րբ կհասնի շարժումն Ազգային ժողով
ՔՊ-ում տեղեկություններ ունեն, որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը, ավարտելով տարբեր...
Ամենաշատ