News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երգչուհի Եվա Ռիվասին այսօր` հունիսի 3-ին, դուրս են գրում ընտանիքի պլանավորման կենտրոնից (նախկին 2-րդ ծննդատուն): Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ընտանիքի պլանավորման կենտրոնից: Նրանց փոխանցմամբ` երգչուհու վիճակը լավ է, պարզապես մեկ ամիս դեռ պետք է չերգի:

Երգչուհու պրոդյուսեր, «Արմենիա փրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր նախագահ Վալերի Սահարյանը, ով այժմ գտնվում է Մոսկվայում, NEWS.am-ին հայտնեց, որ բժիշկները արգելել են երգչուհուն լքել Հայաստանը առաջիկա  2 շաբաթների ընթացքում, իսկ ապագա մեկ ամսում` նաեւ երգել:

Պրոդյուսերի խոսքով` անհրաժեշտ կլինի հետաձգել ալբոմի ձայնագրությունները: Ըստ նրա, այս տարի նախատեսել էին միանգամից երեք ալբոմի շնորհանդես կազմակերպել եւ պետք է ձգտել հասցնել այդ ամենը:

Սահարյանի ներկայացմամբ, ապաքինվելուց հետո երգչուհին կմեկնի Մոսկվա եւ միանգամից կանցնի աշխատանքի: Նրա խոսքով, երգչուհու սիրելին Երեւանում չէ, վիրահատության ժամանակ նա Բելառուսում է եղել:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին ընտանիքի պլանավորման կենտրոնում (նախկին 2-րդ ծննդատուն) Եվա Ռիվասին վիրահատել են: Նրան վիրահատել է պրոֆեսոր Գագիկ Բեգլարյանը: Նշենք, որ Ռիվասը Երեւան էր ժամանել մասնակցելու ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախումբ-երգչախմբի բացօթյա համերգին, սակայն նա որովայնի շրջակայքում սուր ցավեր է զգացել: Երգչուհուն հիվանդանոց տանելուց եւ հետազոտելուց հետո անհապաղ վիրահատել են: Մեր տեղեկություններով, երգչուհուն կանացի վիրահատություն են արել` կիստա են հեռացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ