Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը վստահ է, որ Հայաստանը պաշտպանված չէ ադրբեջանական Azerspace արբանյակից, որի գնման պայմանագիրը ստորագրված է մայիսի 27-ին` Բաքվում:
Հարությունյանի խոսքով, արբանյակը կարող է տեղեկություններ ստանալ Հայաստանի մասին արբանյակային լուսանկարների միջոցով:
«Բայց մենք այսօր ոչինչ չունենք հակադրելու ադրբեջանական արբանյակին»,- ասել է Հարությունյանը` հավելելով, որ նման հարցերը կարող են լուծվել միայն պետական մակարդակով:
Azerspace/Africasat-1A արբանյակի վաճառողը Orbital Sciences Corporation ընկերությունն է Վիրջինիա նահանգի Դալլես քաղաքից, իսկ գնորդը Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: