News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կարսի քաղաքապետարանը  շարունակում է Էրդողանի կողմից «հրեշավոր» անվանված  Մարդկության հուշարձանի քանդման աշխատանքները, միաժամանակ որոշելով՝  քաղաքում տեղադրել Կարսում հայտնի «Քաշար» պանրի արձանը։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝  Կարսի քաղաքապետարանը հաղորդագրություններ էուղարկել Միացյալ նկարիչների եւ քանդակագործների միությանն ու համալսարանների գեղեցիկ արվեստների ֆակուլտետներին՝ հայտնելով, որ պատրաստվում են Կարսում տեղադրել պանրի եւ մեղրի արձաններ։ «Պանրի արձանը կունենա 1,5 մետր բարձրություն եւ 2,1 մետր լայնություն։ Մեղրի արձանի բարձրությունը կլինի 3,3, լայնությունը՝ 1 մետր։

Haberturk-ի հետ զրույցում Կարսի քաղաքապետը նշել է, թե «Քաշար» պանրի եւ մեղրի արձանները կտեղադրեն քաղաքի մուտքի երկու կողմերում։ «Տեսնողները կասեն, որ «Քաշար» պանիրն ու մեղրը Կարսում հայտնի են։  Քաղաքը ներկայացնող սննդամթերքը օգուտ կտա եւ Կարսի արտադրանքի համար նոր շուկաներ կապահովի»,- ասել է Նեվզաթ Բոզքուշը։

Կարսի Մարդկության հուշարձանի հեղինակ, հայտնի քանդակագործ Մեհմեդ Աքսոյը պանրի արձան տեղադրելու հետ կապված հայտարարել է. «Սա պանրային մտածելակերպ է։ Հուշարձանը քանդող մտածողությունն է ցույց տալիս։ Մտածում են, թե արձանը ուտելու-խմելու պես մի բան է»,- ասել է թուրք քանդակագործը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ