News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Հույս ունենք, որ Կազանում ԼՂ հակամարտության կողմերը կառուցողական  մոտեցում կցուցաբերեն»։ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ Ստեփանակերտում ունեցած հանդիպումից հետո լրագրողներին այս մասին հայտարարել է Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը։

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հարցին՝ միջնորդը նշել է, որ նախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս։ «Հանդիպման ժամանակ ուշադրության կենտրոնում կլինեն վերջնական ձեւակերպումները, որոնք կառաջարկվեն Կազանում կայանալիք հանդիպման ժամանակ։ Կարծոմ եմ, որ Դովիլի հայտարարությունը այս աշխատանքին լրացուցիչ լիցք կհաղորդի»։

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ է ենթադրվում Մադրիդյան նոր սկզբունքների ներքո, Իգոր Պոպովը հայտարարել է. «Հիմնական սկզբունքների վրա մշտական աշխատանք  է տարվում։ Ես զերծ կմնայի «Մադրիդյան նոր սկզբունքներ» տերմինից։ Այսօրվա դրությամբ նախագիծ գոյություն ունի։ Մի շարք հարցեր վերամշակում են պահանջում։ Այդ վերամշակմամբ նախարարներն են զբաղվում եւ վերջնական տարբերակը, եթե այն համաձայնեցվի, հնարավոր է, դրանով էլ Կազանում աշխատանքները կավարտվեն»։

Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն նշել է. «Ինչպես նշեց Իգոր Վալենտինովիչը, կան փոքր կետեր, որոնց վրա աշխատելու կարիք կա»։

Նշենք, որ հունիսի 6-ին մեկնարկել է համանախագահների տարածաշրջանային այցելությունը: Համանախագահներն արդեն եղել են Բաքվում, ապա ուղղաթիռով մեկնել են Աղդամի շրջանի Թեզեքենդ գյուղ` մասնակցելու Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծումանցկացվող դիտարկմանը: Դիտարկումից հետո նրանք հատել են սահմանն ու մեկնել են Ստեփանակերտ: Ստեփանակերտում միջնորդները հանդիպումներ են ունեցել հանրապետության ղեկավարության հետ: Համանախագահների այցի հաջորդ կետը լինելու է Երեւանը, ուր համանախագահները կլինեն հունիսի 9-ին: Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կայանալու է հունիսի 11-ին Մոսկվայում:

Իսկ հունիսի վերջին Կազանում կայանալու է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Դրան կնախորդի Մոսվայում հունիսի 11-ին կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանբի ԱԳ նախարարների հանդիպումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ