News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Կազանում կայանալիք հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հաշտության համաձայնագիր չեն ստորագրի։ Հունիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

Նրա կանխատեսումներով, կազանյան հանդիպման ժամանակ եթե անգամ որեւէ փաստաթուղթ ստորագրվի, ապա այն իր բովանդակությամբ նախորդներից չի տարբերվի։ Այն միայն կողջունի Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների՝ Դովիլում արած համատեղ հայտարարությունը։

Հովհաննիսյանը նաեւ կարծիք հայտնեց, որ կողմերն այս պահին պետք է Time out վերցնեն, մանավանդ որ համանախագահները խորասուզված են իրենց երկրների ներքաղաքական հարցերի մեջ։

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները մայիսի 26-ին G8-ի գագաթաժողովի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարություն էին ընդունել, որով հակամարտության կողմերին կոչ էին արել կամք դրսեւորել եւ ավարտել աշխատանքը հիմնարար սկզբունքների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ