News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, ով հունիսի 30-ին հեռանում է պաշտոնից, Բրյուսելում ՆԱՏՕ-ի առաջնորդների առաջ հանդես է եկել վերջին ելույթով:

Այդ ելույթում ամենախիստ քննադատությունն է հնչել ՆԱՏՕ-ի հասցեին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Նա ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրներին նախազգուշացրել է, որ արագ փոփոխվող աշխարհում ՆԱՏՕ-ն կարող է սպառված կառույց դառնալ:

Գեյթսը հայտարարել է, որ Աֆղանստանում Հյուսիսատլանտյան դաշինքի գործողությունները ի ցույց են դրել ՆԱՏՕ-ի պոտենցիալի թերություններն ու քաղաքական կամքի բացակայությունը:

Խոսելով Լիբիայում ռազմական գործողությունների մասին, Գեյթսն ասել է, որ թեեւ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները կողմ են քվեարկել այդ գործողություններին, սակայն նրանց շատ փոքր մասն է մասնակցել այդ ռազմական գործողություններին:

«Աշխարհի ամենահզոր զինվորական դաշինքը 11 շաբաթ է գործողություններ է իրականացնում վատ զինված եւ քիչ բնակչություն ունեցող ռեժիմի դեմ: Այդուհանդերձ, դաշնակիցներից շատերին չի բավարարում զենք զինամթերքը եւ կրկին ԱՄՆ-ը ստիպված է փակել այդ ծախսը»,- հայտարարել է Պետնագոնի ղեկավարը:

Ինչպես գրում է MIGnews.com-ը, Գեյթսի խոսքով, ԱՄՆ-ը ստիպված է վճարել ՆԱՏՕ-ի ծախսերի 75 տոկոսը: Դաշինքի անդամ 28 երկրներից միայն 5 են կատարում իրենց պարտականությունները` սեփական բյուջեի նվազագույնը 2 տոկոսը ռազմական ծախսերին տրամադրելու մասով: Այդ երկրներն են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հունաստանը եւ Ալբանիան: Սեպտեմբերի 11-ից հետո Եվրոպայում ռազմական ծախսերը կրճատվել են 15 տոկոսով:

«Ամերիկայի ապագա քաղաքացիները կարող են համարել, որ ՆԱՏՕ-ում արված ներդրումները, պարզապես, արդյունք չեն տալիս, ուստի ոչ մի իմաստ չունեն»,- զգուշացրել է Գեյթսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ