News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երեւանի կենդանաբանական այգում կենդանիներ չեն սատկել՝ ո՛չ կարապներ, ո՛չ պերուական ուղտայծեր, ո՛չ էլ ենոտական շնիկներ. կենդանիների սատկելու մասին սուտ լուրերը տարածում է այգու նախկին տնօերն Սահակ Աբովյանը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց  Երեւանի կենդանաբանական այգու ներկայիս տնօրեն Ռուբեն Խաչատրյանը՝ ավելացնելով, որ Աբովյանի նման վարմունքի պատճառը տնօրենի պաշտոնին կրկին վերադառնալու նրա բուռն ցանկությունն է:

«Նա նույնիսկ այգու աշխատակիցների շրջանում իմ դեմ ստորագրահավաք է սկսել՝ մարդկանց սպառնալով, որ տնօրեն դառնալուն պես աշխատանքից կազատի մարդկանց, ովքեր համարձակվել են չստորագրել այդ թուղթը։ Սահակ Աբովյանը լուրեր է տարածել, թե իբր երեք ամսից վերադառնալու է իր հին պաշտոնին եւ հեռացնելու է անհնազանդ աշխատակիցներին»,- նշեց Ռուբեն Խաչատրյանը։

Նա տեղեկացրեց, որ այգու երկու կարապներն օրերս, այո, սատկել են, սակայն ոչ այգու տարածքում, այլ Պարզ լճում, որտեղ հանգստի սեզոնի բացվելու կապակցությամբ մինչեւ նոյեմբեր պետք է գտնվեին վարձակալության հիմունքներով։ «Թռչունները սատկել են մեզ մոտից այնտեղ տաղափոխվելուց մեկ շաբաթ անց։ Լաբորատոր փորձաքննությունը պարզել է, որ թռչունների անկման պատճառը վիրուսն է եղել։ Ինչ վերաբերում է պերուական ուղտայծերին եւ ենոտական շնիկներին, ապա դրանցից եւ ոչ մի հատ չի սատկել։ Ավելին ասեմ, անասնաբույժը, ով Սահակ Աբովյանի բարեկամն է եւ իմ տնօրեն դառնալուց հետո կենդանական այգում չի հայտնվել, նախկինում ըստ արժանվույն չի հետեւել կենդանիների առողջությանը, ճիճվաթափ չի արել նրանց, որպեսզի կենդանիների մոտ նորմալ հղիություն ընթանա եւ առողջ ձագեր ծնվեն»,- ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ իրենց մոտ նոր, երիտասարդ կադրեր են մասնագիտանում, ովքեր էլ հետագայում որպես անասնաբույժներ կաշխատեն Կենդանաբանական այգում։

Փորձեցինք կապ հաստատել նաեւ Երեւանի կենդանաբանական այգու նախկին  տնօրեն Սահակ Աբովյանի հետ, ում  հեռախոսը, սակայն, անընդհատ անջատված էր։

Նշենք, որ ըստ armenology.livejournal.com կայքում շրջանառվող լուրերի՝ Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանի` այգուն նվիրաբերած 2 կարապները սատկել են:  Նույն տղեկատվության համաձայն՝ «գորշ ամպեր են կուտակվել Պերուական ուղտայծերի գլխին։ Վերջին օրերի ընթացքում անհայտ պատճառով սատկել են Պերուական ուղտայծերի երկու ձագուկները և արուն։ Մյուս էգը վիժել է և գտնվում է բավական ծանր առողջական վիճակում։

Հիշեցնենք, որ Ռուբեն Խաչատրյանը Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնում նշանակվել էր մեկ-երկու ամիս առաջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ