News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Յարոսլավլյան կայարանում ձերբակալվել է Հայաստանի մի քաղաքացի, ով կասկածվում է ուղեւորներից մեկի վրա հոգեմետ դեղամիջողների գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ: Իրավապահ մարմինների հաղորդմամբ` քաղաքացին արդեն մեկ անգամ դատապարտվել է գողություն կատարելու համար:

ՆԳՆ տրանսպորտային վարչության տրամադրած տեղեկատվության համաձայն, կասկածյալին հետեւելու հարցում աջակցել են տեղադրված տեսախցիկները: Օպերատիվ աշխատակիցները պարզել են, որ չարագործը Յարոսլավլյան կայարանում  մոտեցել է երիտասարդ քաղաքացիների, ովքեր այդ պահին արդեն եղել են ոչ սթափ վիճակում: Նա այդ մարդկանց առաջարկել է միասին խմել ծանոթության առթիվ եւ խմելու ընթացքում նրանց բաժակի մեջ լցրել է ուժեղ ազդեցություն թողնող դեղամիջոց: Այդ դեղամիջոցի փաթեթը հայտնաբերվել է չարագործի տաբատի գաղտնի գրպանում, զննության ժամանակ:  

Համաձայն տարածված տեղեկատվության` այն ընթացքում, երբ չարագործի զոհը կորցրել է գիտակցությունը, նա իր զոհի գրպանից փորձել է գողանալ թանկարժեք իրերը` գումար, բջջային հեռախոս: Հայաստանի քաղաքացի գրպանահատը  ձերբակալվել է տրանսպորտային ոստիկանության աշխատակիցների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ