News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կտրուկ եւ դրական զարգացումներ հնարավոր են միայն այն դեպքում, երբ բանակցային կողմ դառնա ԼՂՀ-ն: Այս մասին այսօր` հունիսի 15-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Սակայն, քանի որ Ղարաբաղն այս պահին բանակցային կողմ չէ, ըստ Սաֆրաստյանի, պետք չէ կտրուկ եւ լուրջ առաջընթաց սպասել Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից:

Թուրքագետը նաեւ կարծիք է հայտնել, որ կազանյան հանդիպմանը կստորագրվի հերթական փաստաթուղթը, որի նպատակը ոչ թե բանակցային գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելն է, այլ բանակցությունների շարունակման համար բարենպաստ պայմաններ ստեղծելը: «Նաեւ չպետք է բացառել, որ այդ փաստաթղթում կնշվի նաեւ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության մասին»,- ասել է նա:

Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կկայանա հունիսի վերջին` ՌԴ Կազան քաղաքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ