News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Դմիտրի Մեդվեդեւի՝ հունիսի 24-ին Կազանում կայանալիք հանդիպմանը կարող են հաստատվել ղարաբաղյան հակամարտության հիմնական սկզբունքները։ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հետ զրույցում այս մասին ասել է բանակցությունների նախապատրաստության ընթացքին ծանոթ փորձագետը։

«Հնարավոր է՝ Կազանում կայանալիք հանդիպմանը «Ղարաբաղյան հակամարտության հիմնական սկզբունքները» կոչվող փաստաթուղթ ստորագրվի կամ դրա տեքստի համաձայնեցման գործընթացում զգալի առաջընթաց գրանցվի»,- պատմել է նա։

Նշենք, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը Կազանում կկայանա հունիսի 24-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ