News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Մենք շատ օգտակար ենք համարում Եվրոպայի խորհրդի գործուենությունը, մենք սովորում ենք եւ ուզում ենք, որ անհանդուրժողականությանը անհանդուրժողականությամբ չպատասխանենք»,- Այս մասին այսօր` հունիսի 22-ին ԵԽԽՎ-ում պատասխանելով ԵԽԽՎ պատվիրակների հարցերին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու իր ասածը համեմել օրինակով. «Բերեմ կոնկրետ օրինակ: Տարիներ ի վեր ունենք Լեռնային Ղարաբաղի խնդիր, որը չի լուծվում: Լինելով պաշտպանության նախարար ես 15 տարի խոսում եմ խնդիրը փոխզիջման միջոցով լուծելու մասին: Դուք լսե՞լ եք ադրբեջանցի պաշտոնյաներից նման բան: Ես անհանդուրժողականության մասին խոսելով, դա նկատի ունեմ»:

«Հայկական եւ ադրբեջանական բանակներում այսօր ծառայում են մարդիկ, որ ծնվել են 1993թ.: Ինչպե՞ս կարելի է լրջորեն խոսել, որ առաջին գծում կարելի է վստահության մթնոլորտ ստեղծել: Ես բարձր եմ գնահատում ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների հայտարարությունը Դովիլում, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, ոչ` պատերազմի: Մենք 20 տարվա ընթացքում մեր ժողովրդին չենք պատրաստել պատերազմի»,- ընդգծել է Հայաստանի նախագահ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ