News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ լիագումար նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 22-ին հանդիպում է ունեցել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների, խոսքի ազատության, օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված հարցեր:

Ջոն Պրեսկոտը նշել է, որ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության առումով Հայաստանում մեծ առաջընթաց կա, ինչը ՀՀ իշխանությունների հաստատակամության եւ այդ ուղղությամբ ներդրած ջանքերի արդյունք է:

Սերժ Սարգսյանն այնուհետ հանդիպում է ունեցել Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգի հետ: Մարդու իրավունքների հանձնակատարը բարձր է գնահատել Եվրախորհրդի կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը՝ ընդգծելով, որ Եվրախորհրդում Հայաստանն այլ երկրներին ներկայացնում են իբրեւ օրինակ, թե ինչպես ԵԽ կառույցների հետ կառուցողական աշխատանքով կարելի է հասնել նշանակալի արդյունքների:

Բացի այդ, Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ հայ լուսանկարիչ Կարեն Միրզոյանի «Ճանապարհներ» լուսանկարների ցուցահանդես եւս, որը բացվել է  հունիսի 20-ին Եվրախորհրդում՝ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի բացման եւ Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության 10-ամյակի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, ապա պատասխանել ԵԽԽՎ պատվիրակների հարցերին: Նրան հարց տալու համար հերթագրվել է 26 պատվիրակ, որոնցից 5 եղել են Ադրբեջանի պատվիրակության անդամները, նաեւ ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ