News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը չի գնա ռազմական ավանտյուրայի։ Հունիսի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը։ Նրա խոսքով, բարձր մակարդակով հանդիպման նախօրեին Ադրբեջանը քարոզչական «աշխատանք» է իրականացնում, շանտաժ անում, իբր, եթե չստանանք՝ ինչ ուզում ենք, պատերազմ կսկսենք։ Այս անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Կազանում կայանալիք հանդիպումից առաջ գործի են դրվել ոչ միայն ադրբեջանական, այլ նաեւ միջազգային ռեսուրսները։ Սակայն, փորձագետի կարծիքով, անհանգստանալու առիթներն ավելի մեծ չեն, քան եղել են միշտ։  Պատերազմի հեռանկարը մնում է, սակայն Ադրբեջանը կախարդական փայտիկի շարժումով մի քանի անգամ ուժեղ չի դարձել։

Ինչ վերաբերում է հայերի հանդեպ ատելության տարածման ադրբեջանական քաղաքականությանը, ապա այն շարունակվում է։ Սակայն Դավիթ Ջամալյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղի բնակիչները մարտական բարձր ոգի ունեն։ «Այդ ժողովրդին հաղթելն անհնար է»,- ընդգծեց փորձագետը։

Նրա համոզմամբ, խոսելով պատերազմի մասին՝ Ադրբեջանն իր բանակի առջեւ անիրականանալի առաջադրանք է դնում։ «Վտանգ կա, սակայն պետք չէ ամեն ինչ չափազանցնել»,- նկատեց Ջամալյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ